Հայտնի բրիտանացի կատակերգու Սաշա Բարոն Քոհենը չի կատարի Queen խմբի առաջատար Ֆրեդի Մերկուրիի դերը: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը:
Փորձագետների և Մերկուրիի ընկերների ու ծանոթների կարծիքով՝ նրա մասնակցությունը կենսագրական ֆիլմը կվերածի կատակերգության:
Պարբերականը նշում է, որ պրոդյուսերները, այդ թվում՝ Հոլիվուդի լեգենդ Ռոբերտ դե Նիրոն, ծրագրում են գլխավոր դերում տեսնել Դենիել Ռեդկլիֆին:








































