Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա»-ի համար մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված շշուկներն այն մասին, թե իբր Վլադիմիր Պուտինն ու Ալինա Կաբաևան անցած շաբաթ պսակադրվել են Վալդայի Իվերի վանքում:
«Մենք Ձեզ հետ քվեարկել ենք նախագահի օգտին, երբ ընտրություններ էին, հետևաբար եկեք ուշադրություն դարձնենք այն բանին, թե ինչպիսի նախագահ է նա: Իսկ թե ինչպիսի տղամարդ է, կին ունի, թե ոչ՝ եկեք դա նրան թողնենք, չմիջամտենք»,- ասել է Պեսկովը:
«Չգիտեմ, թե որտեղից են վերցնում այդ ամենը»,- ասել է նա ու հավելել, որ կիրակի ինքն իսկապես շատ զանգեր է ստացել ու պատասխանել, որ միակ խնդիրն այն է, որ Պուտինը գտնվում է Սոչիում: Նա նշել է, որ այդ շշուկներն իրականության հետ ոչ մի կապ չունեն: «Անօգուտ է դրանք հերքելը, անօգուտ է այդ շշուկներն ահեթեթություն անվանելը: Դա արել ենք արդեն հարյուր անգամ: Շշուկները կան, ի՞նչ կարող ես անել դրանց հետ»,- ասել է նա:
Ինչպես նշել է պետության ղեկավարի մամլո քարտուղարը, անձնական կյանքի մասին պատմել, թե չպատմել՝ միայն Պուտինը կարող է որոշել. նա պարտավոր չէ այդ թեմաներով խոսել ինչ-որ մեկի հետ: Պեսկովը նշել է, որ աշխատանքի պատճառով Պուտինը ժամանակ չի ունենում անձնական կյանքի համար:
Պեսկովը կրկին մեկնաբանել է Վալդայի ֆորումին Պուտինի արած հայտարարությունը հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվելու հնարավոր ծրագրերի մասին: Մամլո քարտուղարը լրագրողներին նախազգուշացրել է չդիտարկել դա որպես նախընտրական հայտարարություն:
«Ցանկացած քաղաքական գործիչ, եթե նրան նման բան հարցնեք, ձեզ կպատասխանի ստանդարտ կերպով, որ ինքը չի բացառում նման հնարավորությունը, ինչը և արել է Վլադիմիր Վլադիմիրովիչը: Ես չեմ գնահատել դա որպես էլեկտրոնալ հայտարարություն կամ որոշում: Դեռևս վաղ է այդ թեման քննարկելը: Շատ ժամանակ կա մինչև ընտրությունները, դեռ շատ աշխատանք կա»,- ընդգծել է նախագահի մամլո քարտուղարը:










































