«Քաղաքացիական ինստիտուտի ներկայացուցիչները, իրավապաշտպան կազմակերպությունները խոշտանգումների կանխարգելման կոմիտեն բազմիցս բացահայտել են, որ Հայաստանում խոշտանգումների բացահայտումները և իրավական պաշտպանության միջոցները բավարար չեն»,- իր խոսքն ուղղելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Պատգամավորի խոսքով՝ որևէ պաշտոնատար անձի դեմ ներկայացված մեղադրական եզրակացություն դատարան չի ներկայացվել. ««Էլեկտրիկ Երևան» 2015 և 2016թթ. Խորենացու փողոցում տեղի ունեցած հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից՝ ինչպես համազգեստավոր, այնպես էլ քաղաքացիական հագուստով, իրականացվել են բռնություններ լրագրողների նկատմամբ: Կխնդրեի ներկայացնել քանի՞ ոստիկանի նկատմամբ է մեղադրանք ներկայացվել»:
Գլխավոր դատախազն ի պատասխան ասաց, որ ոստիկանության 4 աշխատակիցներ արդեն իսկ դատի են տրվել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































