2011-2012 թվականներին Նիդերլանդներում էֆթանազիայի դիմողների թիվն ավելացել է 13 տոկոսով՝ փոխանցում է Medical Xpress-ը: Ընդ որում, աճը գրանցվում է 6-րդ տարին անընդմեջ:
Հաղորդվում է, որ այդ ընթացքում էֆթանազիայի է դիմել 4188 մարդ: Այդ ցուցանիշը կազմում է մահացության դեպքերի 3 տոկոսը:
Գործընթացը թագավորությունում օրինականացվել է 2002 թվականին:
Նշվում է, որ էֆթանազիայի դիմողների մեծ մասն օնկոլոգիական հիվանդներ են:











































