ԱՄՆ-ի Նեբրասկա -Լինքոլն համալսարանի հնագետները Թուրքիայի հարավում հայտնաբերել են Աֆրոդիտեի մարմարե արձանի գլուխ, որի բարձրությունը 25 սմ է: Նրանց կարծիքով՝ գտածոն թվագրվում է մ.թ.ա. 3-րդ դարին:
Այն, որ գլուխը պատկանել է Աֆրոդիտեի արձանին, մասնագետները եզրակացրել են սանրվածքից, որով հաճախ է պատկերվել այդ աստվածուհին:
Հիշեցնենք, որ 2012-ին գիտնականները նույն տարածքում հայտնաբերել էին 148 քառակուսի մետր մակերեսով հռոմեական խճանկար:











































