Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար և ամենախոր ստորգետնյա ավտոմոբիլային թունելը, որը կդառնա Հոնկոնգի, Մակաոյի և Չժուհայ քաղաքի միջև ընկած կամրջի մի մասը։Թունելի երկրարությունը 6,7 կիլոմետր է, այն 40 մետրով ցածր է ծովի հատակի մակարդակից:
Հավակնոտ նախագիծը կատարվում է Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքի և Հունկոնգի և Մակաոյի հատուկ վարչական շրջանների հետ համատեղ: Նախագիծը նախատեսում է 22,9 կիլոմետր կամրջի, ստորգետնյա թունելի և երկու արհեստական կղզիների կառուցում:
Բոլոր աշխատանքներն ավարտելուց և կամուրջը շահագործման հանձնելուրց հետո Հոնկոնգից Չժուհայ և Մակաո ուղևորության ժամանակն զգալիորեն կկրճատվի և կկազմի շուրջ 30 րոպե՝ երեք ժամի փոխարեն՝ հայտնում է RIA Novosti-ն։







































