Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում

Նեմեց Ռուբոյի «բռակ» սերունդն ու սևամորթ «գռդոնչիները» նվաստացրին Հայաստանը

Հայկական թիմերի համար ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկությունը դեռ չսկսված՝ ավարտվեց: Գյումրիի «Շիրակը» երկու հանդիպումների արդյունքում 4:2 հաշվով զիջեց Սլովենիայի «Գորիցային», Կապանի «Գանձասար-Կապանն» էլ՝ 4:0 հաշվով Մոնտենեգրոյի «Մլադոստին»: Փառահեղ ձախողմամբ աչքի ընկավ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի հիմնած Երևանի «Փյունիկը» 9:1 հաշվով զիջելով Բրատիսլավայի «Սլովանին»: Ի դեպ՝ «Փյունիկում» խաղում են բացառապես Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային սերնդի ներկայացուցիչները: Մասնավորապես, ՀՖՖ-ն 2002 թվականից գլխավորում է Ռուբեն Հայրապետյանը, որը շարունակ հայտարարում էր, որ իր նախագահության օրոք ֆուտբոլ հաճախող երեխաներից փայլուն սերունդ է ստացվելու:

Ներկայիս ֆուտբոլային սերունդը ոչ այլ ինչ է, քան «բռակ»: Մեր երկրում Հայրապետյանը շարունակ ֆուտբոլային ակադեմիաներ է բացում: Ֆուտբոլի դպրոց էլ չէ, ինստիտուտ էլ չէ՝ ակադեմիա: Ֆուտբոլից հեռու մարդը, լսելով ֆուտբոլի ակադեմիա արտահայտությունը, կմտածի՝ Հայաստանում ֆուտբոլային ակադեմիկոսների են կրթում: Սա՞ է ձեր ակադեմիաների սերունդը:

90-ականներին տղաները հողի, փոշու և ասֆալտի վրա ֆուտբոլ պարապելով շատ ավելի լավ էին խաղում: Լավ էին խաղում, քանզի Նեմեց Ռուբոն ՀՖՖ-ի նախագահը չէր, և երկիրը այս աստիճան թշվառ վիճակում չէր: Ներկայիս «Փյունիկը» և Նեմեց Ռուբոյի «բռակ» սերունդը այսօր կարող են օգտակար լինել միայն հայկական բանակին: Եթե «Փյունիկում» խաղում էին հայկական ֆուտբոլի նորագույն պատմության ակադեմիկոսները, ապա Կապանի «Գանձասար-Կապանի» կազմի հիմնական մասը ինչ-որ սևամորթ խաղացողներ էին, այսպես կոչված՝ ֆուտբոլային գռդոնչիները: Մրցակցի հարկի տակ 1:0 պարտվելուց հետո «Գանձասարը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում զարգացրեց հաջողությունը և ձախողվեց խոշոր՝ 3:0 հաշվով: Ի դեպ, «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին գոհացրել է ֆուտբոլային «գռդոնչիներով» համալրված թիմի խաղը: «Պետք էր, որ անպայման գոլ խփեինք: Երկրորդ խաղակեսից մոտ 15 րոպե հետո հարձակվող դուրս բերեցինք դաշտ, որպեսզի սրություն լիներ: Որոշեցինք ռիսկի դիմել, հակառակը եղավ: Մյուս 2 գոլերի մասին չեմ խոսում, արդեն հիասթափվել էին տղաները: Ընդհանուր առմամբ, տղաները լավ են գործել»,- խաղից հետո նշեց Բարսեղյանը: Նա նաև հավելել է. «Ակումբի նախագահը մտավ հանդերձարան, ասաց, որ լավ խաղացիք: Վրդովված էր չհաշվված գոլի համար, հավանաբար արդեն դիտել էր կրկնապատկերը: Ամեն դեպքում, ակումբի նախագահը գովեց տղաներին: Նա միշտ էլ մեզ քաջալերում է»:

Երկու հանդիպումների արդյունքում 9:1 հաշվով կրած պարտությունից ամենևին չի ընկճվել նաև «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: «Մենք ավելի շատ պաշտպանվում էինք ու փորձում խաղալ հակագրոհներով։ Մեր թիմն ապագայի թիմ է, և հավատում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է նա:

Փոխանակ ամոթից գետինը մտնեն ու ասուլիսներին չներկայանան՝ մեր մարզիչները փորձում են Էշի տեղ դնել հայ ֆուտբոլասերին: Առկա իրավիճակում կարող է լավ լինել միայն մի դեպքում, երբ մեր թիմերը չխաղան: Ցավոք, մեր մարզիչների ֆուտբոլիստները, ինչու չէ՝ նաև Նեմեց Ռուբոն, չեն գիտակցում, որ խաղադաշում միայն ֆուտբոլիստները չեն պարտվում: Պարտվում է նաև ֆուտբոլասերը, վերջապես Հայաստանը: Շատ մարզիկներ երբ աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն են դառնում, հայտարարում են, որ հաղթանակը նվիրում են հայ ժողովրդին՝ չգիտակցելով, որ այդ հաղթանակը, կամա թե ակամա, հայ ժողովրդինն է, քանզի բարձրացվել է մեր երկրի պետական դրոշն, ու Հայաստանի օգտին մեդալ գրանցվել: Տարիներ շարունակ մեր ֆուտբոլի ներկայացուցիչները նվաստացնում են Հայաստանն ու հայ ժողովրդին նվիրում ամոթի զգացողություն:

Չբավարարվելով խայտառակ արդյունքով՝ մեր մազիչները անամոթաբար հայտարարում են, որ տղաները լավ են խաղացել, և ամեն ինչ լավ է լինելու: Այսքանից հետո մնում է ասել. «Հալալ ա ձեզ, տղերք: Աստված տա, որ միշտ սենց լավ խաղաք, ու բարձր պահեք մեր երկրի պատիվը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում