Ցանցահենները կոտրել են ամերիկյան մի քանի էլեկտրակայանների համակարգչային ցանցերը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Կիբերհարձակման են ենթարկվել առնվազն 10 ԱԷԿ-ներ, ներառյալ Կանզասի «Վոլֆ Կրիկ» ատոմային էլեկտրակայանը։
Գլխավոր կասկածյալը Ռուսաստանն է։ Գործակալության կողմից հարցման ենթարկված կիբերանվտանգության ոլորտի փորձագետներն ասում են, որ չկա որևէ տեղեկատվություն, որի հիման վրա կարելի կլինի եզրակացություն անել, որ դրա հետևում կանգնած է որևէ օտարերկրյա պետություն։
ԱՄՆ ուժային կառույցերի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։








































