«Դժվար է գերագնահատել սոցիալական մեդիայի դերը. եթե չլիներ, կարիք կլիներ հորինել, լավ էլ հորինել են ժամանակին: Այն շատ ուժեղ գործիք է գործիքին տիրապետող մարդկանց ձեռքում»,- այսօր «Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստան» և «Այբ» կրթական հիմնադրամների համատեղ կազմակերպած Social Good Summit Yerevan-ի քննարկման ընթացքում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
««Ֆեյսբուքն» «Օդնոկլասնիկիի» պես չդարձավ հաճելի հուշերի և ճենճոտ երազների մի պլացդարմ: Մեկ ամիս առաջվա տվյալներով՝ Հայաստանից կես միլիոն մարդ՝ պասիվ և ակտիվ օգտվող, ««Ֆեյսբուքի» անդամ է: Ես, օրինակ, գործերիս մի մասն անում եմ այդ ցանցով: Չեմ ուզում ասել, թե դժվար եմ պատկերացնում իմ կյանքն առանց «Ֆեյսբուքի», բայց այն ինձ համար շատ կարևոր գործիք է, իսկ «Թվիթերը» Հայաստանում խոշոր հաշվով չկա»,- ասաց նա:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում:










































