Saturday, 27 06 2026
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար

«Րաֆֆին ընտրեց գեներալին». Նոր խմորումներ՝ «Նոր Հայաստան»-ում

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը օրերս անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և նույն ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությանը, հարցադրում է արել. «Ի՞նչ նոր միավորման մասին է խոսում Հովհաննիսյանը, եթե «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պաշտոնապես չի լուծարվել»։

Հիշեցնենք, որ այդ միության քաղխորհրդի անդամներն էին՝ «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Հիմնադիր խորհրդարանից»՝ Ժիրայր Սէֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը, «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունից՝ Անդրիաս Ղուկասյանը։

Հմայակ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանելով իր հայտարարությունն ասաց, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի նիստերում շատ է քննարկվել հարցը, որ եթե անդամներից որևէ մեկը ձերբակալվի՝ արդյոք հնարավոր կլինի նիստեր անցկացնել և քվորում ապահովել։ Այդպիսի իրավիճակի համար դեռ իր ձերբակալությունից առաջ Սէֆիլյանը լիազորել է Ալեք Ենիգոմշյանին, ում, Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով, անվերապահորեն վստահել է։ Ինքը Հովհաննիսյանը՝ լիազորել է Հայաստանի Քաղաքագետների միության վարչության անդամներից մեկին, որի անունը մեզ հետ զրույցում չցանկացավ նշել։ Այդուհանդերձ, Հովհաննիսյանը վստահ է ՝ անգամ Սէֆիլյանի և Անդրիաս Ղուկասյանի ձերբակալության, իսկ Գարեգին Չուգասզյանի՝ ընդհատակում գտնվելու պայմաններում քաղխորհրդի նիստ հնարավոր է անցկացնել, սակայն նրա խոսքերով՝ դա տեղի չի ունենում Րաֆֆի Հովհաննիսյանի պատճառով. «Վերջին նիստը եղել է նախքան Անդրիաս Ղուկասյանի ձերբակալությունը, բայց, ցավոք սրտի, Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցել։ Այստեղ էր՝ քաղաքում, բայց չի մասնակցել՝ առանց որևէ պատճառաբանության։ Ես էլ ասում եմ՝ կարգ գոյություն ունի, մենք կանոնադրություն ունենք, եկեք հետևենք այդ կանոնադրությանը։ Ի տարբերություն մյուսների, շատ սկզբունքային դիրքորոշում ենք ունեցել սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, կարելի ասել՝ ամենածանրակշիռ կառույցն ենք եղել, շոգեքարշի դեր ենք տարել։ Հիմա ես որպես վերլուծաբան կարող եմ ասել՝ ավելի ծանրակշիռ պատճառ թավշյա հեղափոխություն իրականացնելու համար, քան Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» ողբերգական մահը, գոյություն չունի։ Ռեժիմը նրան սպանեց, տանջամահ արեց այդ պայծառ անձնավորությանը։ Դա տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ժամանակ, և ավելի ծանրակշիռ պատճառ թավշյա հեղափոխության համար չկար։ Թավշյա հեղափոխություն անող էին՝ թող անեին ընտրարշավի ժամանակ, երբ զոհվեց «Հաց բերողը»,- ասաց մեր զրուցակիցը։

Հովհաննիսյանը նշում է, որ ինքը բազմիցս առաջարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի նիստեր անցկացնել, բայց ապարդյուն. «Ես ասել եմ՝ Ժիրայրին թող փոխարինի Ալեք Ենիգոմշյանը, Անդրիասին նույնպես փոխարինող կա։ Մենք այդ որոշումն ընդունել ենք դեռ 2015-ին թվականին, հիմա ինչո՞ւ չենք հետևում մեր այդ որոշմանը։ Չի լինում, որովհետև Րաֆֆին համարեց, որ ինքն իրավունք ունի ինքնուրույն քայլերի գնալ, որևէ ձևով չպատճառաբանելով, որևէ ձևով չխորհրդակցելով իր ընկերների հետ՝ Մակեյանի, ինձ հետ։ Ինքը համարեց, որ իր համար ավելի նախընտրելի է, որ համագործակցի գեներալի հետ, շրջանցելով փաստորեն քաղխորհուրդը։ Իհարկե, ես գտնում եմ, որ դա լուրջ և անթույլատրելի քաղաքական սխալ է»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամներից Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ըստ էության, կիսեց Հովհաննիսյանի մտահոգությունները. «Անմիջապես «Սասնա ծռերի» գործողություններից հետո՝ ես, Հմայակը, այն ժամանակ դեռ Անդրիասը ձերբակալված չէր, փորձում էինք նիստեր անցկացնել, բայց քվորում չեղավ»։ Հարցին՝ արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի պատճառով, մեր զրուցակիցն արձագանքեց. «Հետին թվով մեղավորներ ման գալ չեմ ուզում, բայց որ թվարկածս ընկերներով շահագրգռգված էինք՝ դա փաստ է։ Եթե հիշում եք՝ Խորենացիում գործընթացներ էին գնում, հայտնվեցին մարդիկ, որ ինձ համար անհասկանալի էր՝ որտեղից եկան և ինչ խնդիր էին լուծում։ Մենք էլ փորձում էինք լուծումներ գտնել։ Ես Հմայակի հետ համամիտ եմ՝ «Նոր Հայաստանը» եղել է վերջին տարիների ամենաարդյունավետ համախմբումը, որն ըստ իս՝ իշխանության մասնակցությունը բացառում էր։ Իրենք եռյակ, քառյակ են սարքում, բայց այստեղ մասնակցություն չունեին, իրենք սարսափած էին ու փորձում էին կազմաքանդել և ինչ-որ չափով ստացվեց իրենց մոտ։ «Նոր Հայաստանը» դեռ գոյություն ունի ու պետք է դրա շուրջ ինչ որ բան նախաձեռնել։ Ես խոսել եմ Րաֆֆիի հետ համախմբման գաղափարի շուրջ, բայց կոնկրետ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասով չենք խոսել»,- եզրափակեց Պետրոս Մակեյանը։

 

Մեկնաբանություն խնդրեցինք նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանից։ Վերջինս հարցադրում արեց՝ նիստ անցկացնելու համար ո՞վ է ներկայացնելու Սէֆիլյանին, Չուգասզյանին, Ղուկասյանին։ Երբ մեջբերեցինք Հմայակ Հովհաննիսյանի խոսքերն՝ առ այն, որ Սէֆիլյանը լիազորել է Ալեք Ենիգոմշյանին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Անկեղծ ասած՝ նման բան չեմ հիշում»։

Մարտիրոսյանը, այնուհետև հավելեց. «Նոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների հետ կապված նախաձեռնություն էր՝ այդ պրոցեսն անցյալում է։ Այնտեղ որևէ մեկը որևէ մեկին լիազորելու խնդիր չուներ, որովհետև դա կոնկրետ անհատների միավորում էր։ Դա կուսակցական միավորում էլ չէր»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Արմեն Մարտիրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում