Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայությունը՝ դիտարկվող տարածքներում՝ Արագածոտնի մարզի Դդմասար, Արևուտ, Դաշտադեմ, Ցամաքասար, Զարինջա, Սուսեր, Գետափ համայնքներում Շիրակի մարզի մարզի Ողջի, Լանջիկ, Սառնաղբյուր, Ձիթանքով համայնքներում, Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքում տեղացել է կարկուտ (նշված տարածքները չեն պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից):
Պաշտպանվող տարածքներից կարկուտ է տեղացել Արագածավան, Արտենի համայնքներում:
Հուլիսի 6-ին, ժամը 17:53-ից մինչև 18:37-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 15 կայանքից Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Լեռնագոգ, Բագարան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 31817 կրակոց:
Հուլիսի 6-ին, ժամը 17:28-ից մինչև 18:56-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 17 կայանքից Արագածոտնի մարզի Արագածավան և Արտենի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ կատարվել է 8731 կրակոց:
Հուլիսի 6-ին, ժամը 15:52-ից մինչև 16:35-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 6 կայանքից Շիրակի մարզի Բագրավան, Մեղրաշատ, Ողջի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 719 կրակոց:









































