Thursday, 25 06 2026
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Բաքվի գործողությունների կապակցությամբ Արմեն Աշոտյանը դիմել է Եվրանեսթ ԽՎ Բյուրոյի անդամներին

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ հուլիսի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, նամակով դիմել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, համանախագահներին, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրադրության սրմանն ուղղված գործողությունների կապակցությամբ:

Նամակում մասնավորապես նշված է.

«Անցած շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար խախտել է 1994-1995 թթ. ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հուլիսի 4-ին Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հարկադրված է եղել միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին դիմակայելու համար: Լեռնային Ղարաբաղի դիրքերը թիրախավորվել են տեղանքից, որտեղ գտնվում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունը: Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործում է սահմանամերձ բնակչությանը որպես կենդանի վահան՝ խոցելու Արցախի տարածքը: Այս փաստը միջազգային հանրությանը ներկայացվել է բազմաթիվ առիթների դեպքում:

Ներկայում Բաքուն փորձում է մանիպուլյացիայի ենթարկել քաղաքացիական կորուստների փաստը՝ նպատակ ունենալով միջազգային հանրության եւ մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը շեղել միջազգային մարդասիրական իրավունքի այն կոպիտ խախտումներից, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անցած տարվա ագրեսիայի ընթացում եւ ուղեկցվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ վայրագություններով, երեխաների սպանություններով, տարեցների նկատմամբ բարբարոսական գործողություններով, «Իսլամական պետություն» խմբավորման ոճով գլխատումներով:

Բաքվի ռեժիմի կողմից սադրանքներ նախաձեռնողները եւ իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական սադրանքներն ընդգծում են 2016 թ. մայիսի 16-ի Վիեննայի եւ 2016 թ. հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում շփման գծում իրավիճակի կայունացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների, 1994-1995թթ. եռակողմ հրադադարի պայմանագրերի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման կարեւորությունը, ինչը հիմք կհանդիսանա նոր միջադեպերի կանխարգելման, ինչպես նաեւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հանձնառության վերահաստատման, հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի համար, ինչին աջակցում են նաեւ ԵՄ-ն եւ Եվրոպական խորհրդարանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում