Հուլիսի 4-ին բրիտանացի 68-ամյա ռոք երաժիշտ Օզի Օսբորնը և նրա 64-ամյա կինը՝ Շերոնը, ընտանեկան տոնի առթիվ հուզիչ շնորհավորանքներ են հղել միմյանց համացանցում: Նրանք հրապարակել են նաև իրենց հարսանեկան լուսանկարներից մի քանիսը՝ գրում է Ivona-ը:
«Շնորհակալություն, Օզի, 35 խելագար և հրաշալի տարիների համար: Մեր կյանքում մեզ նոր փուլ է սպասվում: Ես այսօր սիրում եմ քեզ ավելի, քան երեկ: Եվ միշտ հիշի՛ր, դու իմ սիրտը կրում ես քո սրտում: Նա ծերանում է և պաշտպանության կարիք ունի: Երջանիկ տարեդարձ մեզ»,- գրել է Շերոնը:













































