Ազատամարտիկ, սոցիալական խնդիրների համար պայքարի դուրս եկած Վ. Ավետիսյանի կալանավորումից հետո շատերը սկսեցին համեմատել նրա գործը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի գործի հետ: Ինչպես հայտնի է, վերջիններիս առայժմ ազատ արձակեցին. ՊՆ գտավ, որ հիշյալ անձինք ինքնապաշտպանության նպատակով են կրակել:
Այսօր ԳԱԼԱ-ն զրուցել է Սուրիկ Խաչատրյանի հետ և ճշտել վերջինիս կարծիքը՝ նախ ազատամարտիկին ձերբակալելու թեմայով, քանի որ վերջինս ևս համարվում է Արցախյան պատերազմի մասնակից:
Ս. Խաչատրյանին ասել են, որ մամուլում ակտիվ սկսել են քննադատել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումը հատկապես այն ֆոնին, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն ու թիկնապահին ազատ են արձակել:
Ս. Խաչատրյանը հարցը մինչև վերջ չի լսել և այսպես է արձագանքել. «Իմ որդին իրան է պաշտպանել, իրա ընտանիքն ա պաշտպանել, այնպես որ, ես չգիտեմ էլ ազատամարտիկ Վոլոդյային ինչու են ձերբակալել, չգիտեմ ինչի համար են իրան բռնել: Բայց իմ որդին իրա ընտանիքն է պաշտպանել, խնդրում եմ մեկը մյուսի հետ մի կապեք, մեր գործի հետ մի խառնեք: Խնդրում եմ Վոլոդյայի գործն էլ իրավապահներին թողեք, իրանք կզբաղվեն, որովհետև դա բավականին ծանր գործ է, և ես էլ չեմ կարող ոչ մի հարցին պատասխանել»:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում









































