iPhone սմարթֆոնների սեփականատերերը դարձել են այն կատակի զոհը, ըստ որի՝ նոր iOS 7 ծրագիրը հեռախոսն անջրանցիկ է դարձնում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Կատակ-գովազդում, որը գրեթե չի տարբերվում Apple-ի իսկական գովազդից, պատկերված է iPhone-ը՝ «ներբեռնե՛ք iOS 7, դարձրե՛ք ձեր հեռախոսը անջրանցիկ» մակագրությամբ: Նշված է նաև, որ եթե սմարթֆոնը ջրի մեջ ընկնի, հատուկ ծրագիրը կանջատի սարքավորման բոլոր համակարգերը, ինչը թույլ կտա խուսափել մեծ վնասներից:
Շատերն են դարձել սոցկայքերում տարածում գտած այս ծրագրի զոհը:









































