ԱԺ-ն քննարկում է 2016թ. պետական բյուջեի կատարողականը։ Նախագիծը ներկայացնում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը իր հարցն ուղղելով ֆինանսների նախարարին՝ ասաց. «Այնպիսի տպավորություն է, որ կարծես բոլորը մեղավոր են Հայաստանում այսօրվա բացասական վիճակի համար՝ բացի իշխանություններից: Ձեր հաղորդած հավելյալ իմպուլսի արդյունքում տնտեսությունն աճել է 0.2 տոկոսով: Կա՞ ինչ-որ հաջողության պատմություն»:
Նրա խոսքով՝ իշխանությունը չի փոխվել, մնացել է նույնը. «Կա ընդունած հին բյուջե, որի հետ, ասենք, համաձայն չեք, կամ եթե համաձայն եք, ինչի՞ եք դուք եկել, թող էդ հինը մնար: Դուք չեք կարողանալու երկիրն այս վիճակից հանել, ինչո՞ւ եք եկել»:
Պատգամավորի խոսքով՝ սա ֆինանսների նախարարի հաշվետվությունը չէ, այլ կառավարության:
Մանրամասները՝ տեսանյութում:










































