Saturday, 27 06 2026
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ

Ավարտվել է ՊՆ քննիչի` պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին և 38-375-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վահան Հովհաննիսյանը, 2013թ. մայիսից հունիսն ընկած ժամանակահատվածում իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ ձեռք բերելով այն մասին, որ Արմեն Ա.-ի (վերջինս որպես սպա ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում) արարքում բացակայում է հանցակազմը, քրեական գործի վարույթը չի կարճել, այլ նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներով հիշյալ քրեական գործի մինչդատական վարույթում իր մտերիմ փաստաբան Ազատ Ա.-ի մասնակցությունն ապահովելու և դրա դիմաց որպես փաստաբանական ծառայության վարձատրություն` հաճախորդի վճարած գումարից մասնաբաժին ստանալու դիտավորությամբ Արմեն Ա.-ին հորդորել է օգտվել վերջինիս ծառայություններից:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արմեն Ա.-ն փաստաբանական ծառայությունների համար վճարել է 200 000 ՀՀ դրամ, որից 55 000-ը տրվել է քննիչ Վահան Հովհաննիսյանին:

Այսպիսով, ՀԿԳ քննիչ Վահան Հովհաննիսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական դրդումներով չարաշահել է պաշտոնեական դիրքը` պատճառելով էական վնաս, որն արտահայտվել է Արմեն Ա.-ի գործի արդարացի քննության իրավունքի խախտումով, ինչպես նաև` ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական մարմնի հեղինակազրկումով: Վահան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Վահան Հովհաննիսյանի կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական դիրքը չարաշահելուն և արդյունքում` էական վնաս պատճառելուն օժանդակելու համար Ազատ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-375-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում