Saturday, 27 06 2026
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից

Բաքվի լուրը Թրամփին ու Պուտինին

Ռուսաստանի Դաշնությունը նախօրեին ԱԳՆ մակարդակով հայտարարություն է տարածել, որով պահանջում է Ադրբեջանի իշխանությունից դադարեցնել խտրական վերաբերմունքը Ադրբեջան ժամանող ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ:

Խնդիրն առկա է վաղուց, և Ադրբեջանը ոչ միայն արգելում է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը իր տարածք, այլև կա նույնիսկ ձերբակալման փաստ, օրինակ՝ Մարատ Ուելդանովի դեպքում, որն ազգությամբ հայ է, ՌԴ քաղաքացի, և որին մեղադրում են լրտեսության համար, ու նա գտնվում է Ադրբեջանի բանտում:

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ այդ հայտարարությունը տարածվում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության բռնկման հերթական ակտի ֆոնին: Ադրբեջանը, կիրառելով ՏՌ-107 հրթիռային կայաններ, ապրիլյան պատերազմից ի վեր առաջին անգամ հրթիռակոծել է հայկական դիրքերը և ստացել պատասխան իր կրակակետի ոչնչացման տեսքով: Ընդ որում, կրակակետը ադրբեջանցիները, ինչպես հաճախ, տեղակայում են բնակավայրերում՝ թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում: Սակայն այս անգամ հայկական կողմը կանգ չի առել այդ արգելապատնեշի առաջ և հասցրել է պատժիչ հակահարված Բաքվին, որի հետևանքով ադրբեջանական կողմը հայտարարում է խաղաղ բնակիչների զոհվելու մասին:

Ահա այդ իրավիճակում տարածվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որը կարծես թե ըստ էության որևէ ուղղակի առնչություն չունի սահմանային լարվածության հետ, սակայն հատկանշական է, որ տեղի է ունենում գրեթե զուգահեռ: Սա գործնականում Ռուսաստանի վերաբերմունքի դրսևորում է Բաքվի հանդեպ, այսպես ասած, տհաճ վերաբերմունքի և, անկախ ուղղակի կամ անուղղակի կապից, տարածվում է նաև սահմանին Բաքվի գործողությունների վրա:

Սակայն բանն այն է, որ մյուս կողմից էլ՝ Մոսկվան շարունակում է մահաբեր սպառազինության մատակարարումները Բաքու: Այսինքն՝ տեսնում ենք մտրակ և կարկանդակ, ընդ որում՝ հարց է, թե իրականում որքանով է իրական մտրակը, որովհետև Բաքուն ստանում է դժգոհություն հայազգի քաղաքացիների հանդեպ խտրականության հարցում, մինչդեռ նրա ստացած սպառազինությունն իրականում շատ ավելի ռեալ քաղաքական աջակցության գործոն է այդ դժգոհության ֆոնին:

Այդպիսով, ընդհանուր առմամբ մենք ականատես ենք լինում Ռուսաստանի անհասկանալի և հակասական քաղաքականության, երբ մի կողմից՝ Բաքուն նախատինք է ստանում սահմանային հերթական լարումն առաջացնելուն զուգահեռ, մյուս կողմից՝ ստանում է սպառազինություն և ըստ այդմ՝ քաղաքական աջակցություն:

Ռուսաստանի այս երկդիմի պահվածքը, իհարկե, միշտ էլ եղել է բնորոշ այդ երկրի քաղաքականությանը, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդ պետության մասին է, և ըստ այդմ շատ ավելի նախընտրելի է պարզապես չեզոքությունը, քան մտրակի և կարկանդակի հակասական քաղաքականությունը, երբ մտրակը ավելի շուտ թողնում է ընդամենը կարկանդակի մատուցման փաստը աղաղակող չդարձնելու համար արվող քայլի տպավորություն:

Նվազագույնը Մոսկվան պարզապես անորոշության մեջ է, երբ ապրիլյան պատերազմից հետո հայկական հասարակության գիտակցության մեջ տեղի ունեցած ՌԴ հանդեպ վերաբերմունքի միֆազերծման բեկումը դրել է կարճաժամկետ մարտավարական փոփոխությունների և կաշկանդումների մեջ՝ ստիպելով զուսպ լինել Ադրբեջանի հարցում, մյուս կողմից, սակայն, սեղմում է երկարաժամկետ ռազմավարությունը, որի հարցում փոփոխության գնալու ՌԴ հակվածությունն առայժմ տեսանելի չէ:

Եվ այդ առումով հետաքրքիր է, թե ինչ կփոխի վաղը կայանալիք Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը: Առավել ևս, որ ուշագրավ է սահմանային լարվածությունը հենց դրանից առաջ:

Շատերը արձանագրում են, որ Ադրբեջանը լարվածության գնացել է արտգործնախարարների հուլիսի 11-12-ին տեղի ունենալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ, բայց, մեղմ ասած, շատ ավելի մոտ է Թրամփ-Պուտին հանդիպումը, որի օրակարգից, ի դեպ, Կովկասի և Ղարաբաղյան հարցը բացակայում էր, ինչը չի կարող լավ լուր լինել Ադրբեջանի համար, և Բաքուն ըստ երևույթին փորձեց լուր տալ իր մասին Թրամփին ու Պուտինին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում