Թուրքիայի ԱԳՆ-ը հայկական կողմին մեղադրել է հուլիսի 4-ի գիշերը Ֆիզուլու շրջանի ադրբեջանական Ալհանլը գյուղի վրա հրետանային կրակ բացելու մեջ, ինչի հետևանքով, ըստ նույն աղբյուրի, գյուղի բնակիչներից երկուսը զոհվել են՝ նշված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ը հայկական զինուժին մեղադրում է նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը միտումնավոր խոչընդոտելու մեջ և անհրաժեշտ է համարում միջազգային հանրության կողմից Հայաստանի վրա համապատասխան ճնշում գործադրելը, որպեսզի հայկական ուժերն անհապաղ լքեն «օկուպացված տարածքները»:
«Հայաստանի այս արարքը բացահայտորեն ցույց է տալիս սահմանամերձ շրջանների ուղղությամբ կատարվող սադրանքները, որոնք թիրախավորում են խաղաղ բնակիչներին, մասնավորապես կանանց և երեխաներին՝ հակասելով միջազգային իրավունքին և մարդասիրական արժեքներին»,- նշված է հայտարարության մեջ:










































