Բոսնիայի սերբերի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչը, որին այսօր տարհանձնել են Նիդեռլանդներին` Հաագայի միջազգային դատարան ներկայանալու համար, արդեն ուրբաթ օրը կլսի դատախազների մեղադրական ճառը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մլադիչին ուղղված մեղադրանքը կազմված է 11 հոդվածներից: Հիշեցնենք, որ բոսնիական պատերազմի սերբական «հերոս», միջազգային քրեական դատարանի կողմից մարդկության դեմ գործած հանցանքներում մեղադրվող գեներալ Ռադկո Մլադիչը ձերբակալվել է մայիսի 27-ին:











































