Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է իրանցի իր գործընկեր Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ ՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով տնտեսական և մշակութային համագործակցությանը:
«Վրաստանով հետաքրքրված իրանցիների թիվը մեծ է: Ընդ որում, նրանք հետաքրքրվում են ոչ միայն զբոսաշրջությամբ, այլ նաև բիզնեսով: Մեր հանդիպումը միանշանակ կրել է ճանաչողական բնույթ, քանի որ պարոն Զարիֆն այս պաշտոնում վերջերս է նշանակվել»,- ասել է Փանջիկիձեն:









































