Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ադրբեջանն իր բնակչությանը ներարկում է հայատյաց գաղափարներ՝ առկա խնդիրներից շեղելու համար. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ոչ այլ ինչ են, քան դասական հանցագործություն և ահաբեկչություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այսպիսի որակում տվեց ադրբեջանական ագրեսիային։ Նա նշեց, որ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում ադրբեջանական կողմի գործողությունները, քանի որ ահաբեկիչներն ու հանցագործները տրամաբանությամբ չեն առաջնորդվում, այլ նենգ և հիվանդագին գաղափարներով։

«Դրան էլ գումարած այն սկանդալը, որ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով սատարում է ահաբեկիչներին. հենց այդ ֆոնին այսպիսի խախտումներ են արվում։ Իհարկե, այս ամենն ընդհանրապես տրամաբանական չէ, բայց ինչպես գիտենք ահաբեկիչները տրամաբանությամբ չեն շարժվում։ Նրանք հայկական կողմից միշտ էլ ստացել են համարժեք պատասխան։ Հիմա սահմանին նույն իրավիճակն է, ինչ ամեն օր է տեղի ունենում։ Մենք բազմիցս ասել ենք, որ երբևիցե առաջինը չենք խախտելու հրադադարի ռեժիմը, և մեր հայեցակարգը ակտիվ պաշտպանությունն է»,- շեշտեց Բաբայանը։

Ադրբեջանական կողմը մեղադրանքներ է ներկայացնում, որ հայկական կողմը կրակ է բացում իրենց գյուղերի ուղղությամբ, բայց հակառակորդը իր կրակակետերը հենց այդ ուղղությամբ է տեղակայել։ Այդ ամենի վերաբերյալ Դավիթ Բաբայանն ասաց, որ հակառակորդը որպես վահան է օգտագործում սեփական բնակչությունը։

«Իրենք տեղակայում են զենքեր, զինատեսակներ, հատկապես թնդանոթներ, հրետանիներ հենց բնակավայրերում և այնտեղից կրակում մեր դիրքերի վրա։ Նույնիսկ այդ դեպքում մենք պատասխանում ենք միայն այն ժամանակ, երբ այդ կրակակետերը գտնվում են ինչ-որ հեռավորության վրա քաղաքացիական բնակչությունից և վնաս չեն պատճառում բնակչությանը։ Տվյալ կրակակետի ոչնչացման արդյունքում ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել, բայց ադրբեջանական կողմը դա շահարկում է։ Մենք գիտենք, որ նրանք շատ հարուստ փորձ ունեն սեփական բնակչությանը վնաս պատճառելու, սպանելու և այլ ազգի վրա մեղքը բարդելու։ Դրա ամենավառ և սարսափելի դրսևորումը Խոջալուում եղավ։ Նրանք ոչնչացրին սեփական բնակչությունը իշխանության պայքարի համար և զուգահեռ այդ ամենի մեջ մեղադրեցին հայկական կողմին։ Երբ լինում են դեպքեր, որ մենք պատասխանում ենք, Ադրբեջանում միշտ խուճապ է առաջանում»,- ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը ներարկում է իր բնակչությանը հայատյաց գաղափարներ, որպեսզի շեղի առկա խնդիրներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում