Կալիֆոռնիայի Լոս Ալտոս քաղաքում գտնվող տունը, որում երիտասարդ տարիներին խորթ ծնողների հետ ապրել է Սթիվ Ջոբսը, և որի ավտոտնակում Սթիվ Վոզնյակի հետ ստեղծել է Apple I-ի նախատիպը, ռիելթորների կողմից գնահատվել է 1.5 մլն դոլար, սակայն այն չի վաճառվում:
Ինչպես հաղորդվում է՝ Քրիստ Դրայվ փողոցի N2066 տունը, որը զբաղեցնում է 167 քառակուսի մետր մակերես, տեղակայված է ավելի քան 36 հազար քառակուսի մետր հողատարածքի վրա: Տունն ունի 3 ննջասենյակ և երկու սանհանգույց: Այն կառուցվել է 1952 թվականին:
Քաղաքի իշխանությունները կարող են այն պատմական արժեք հայտարարել, քանի որ Ջոբսն ազդեցություն է ունեցել հաջորդ սերունդների վրա:
Այսօր պատմական ժառանգության հարցերով քաղաքային հանձնաժողովի 7 անդամները պետք է վերջնական որոշում կայացնեն տան ճակատագրի վերաբերյալ: CNN-ի փոխանցմամբ՝ դրական որոշման դեպքում տունը կդառնա պատմական հուշարձան:
Ջոբսն այդ միահարկ տուն է տեղափոխվել այն ժամանակ, երբ սովորում էր 7-րդ դասարանում: Նա Վոզնյակի հետ այնտեղ է հավաքել առաջին 50 համակարգիչները:











































