Նախիջևանի ինքնավար մարզի տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկմամբ և մարտական կրակով: Այս մասին գրում է Meydan TV-ն:
Զորավարժությանը նաև ներգրավվել են զենիթահրթիռային և հրետանային զորամիավորումները: Վարժանքը սկսվել է տագնապ ազդանշանով և այն սցենարով, թե պայմանական հակառակորդը առաջինն է հարված հասցրել:
















































