Tuesday, 23 06 2026
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

7 ամիս շարունակ սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի գործը դատարանում տեղում դոփում է

Սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության սեփականատեր Էդմոն Խուդյանի վերաբերյալ դատական գործի քննությունը տեղում դոփում է: 7 ամիս է՝ այս գործով դատական նիստեր են նշանակված, բայց դրանց մի մասը կամ չի կայանում, իսկ կայացած նիստերի ժամանակ ընդամենը գործի հատորներն են ուսումնասիրվում: Գործի քննությունը, որպես այդպիսին, չի մեկնարկել, թեև արդեն 7 ամիս է՝ գործը վարույթ է ընդունվել դատարանի կողմից:

Էդմոն Խուդյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակը միանգամայն հիշեցնում է այս գործով նախաքննության պրոցեսը. երբ քրեական գործ էր հարուցվել և մի քանի տարի քննություն էր գնում: Նախաքննության ժամանակ ևս գործը տեղում դոփում էր: Արդյունքում, ըստ մեղադրանքի, Խուդյանի «Արին կապիտալ»-ը թալանած Վլադիսլավ Մանգասարայնը հայտնվեց ազատության մեջ և առ այսօր էլ վայելում է իր ազատությունը՝ այն դեպքում, երբ անցնում է ծանր քրեական գործով և առանցքային մեղադրյալն է:

Հիշեցնենք, որ Խուդյանի «Արին կապիտալ» ընկերությունը կանխամտածված սնանկացման հասցնելու մեջ մեղադրվող Մանգասարյանը 1 տարի կալանքի տակ մնալուց հետո 2014 թվականին ազատ արձակվեց: Նրա նկատմամբ կալանավորումը փոխարինվեց ստորագրությամբ չհեռանալ մասին խափանման միջոցով: Ըստ օրենքի՝ գործի քննության 1 տարին լրանալուց հետո կա՛մ պետք է նախաքննության ավարտ հայտարարվի, կա՛մ մեղադրյալն ազատ արձակվի: Եվ քանի որ նախաքննությունը չէր ավարտվել, Մանգասարյանն ազատ արձակվեց: Սակայն երբ գործը գնաց դատարան, դատավորը ևս իրավունք ուներ խափանման միջոց կիրառել: Սակայն դատավորն էլ Մանգասարյանին ազատություն շնորհեց և իր այս ձգձգվող դատավարությամբ էլ ավելի է երկարաձգում Մանգասարյանի ազատությունը:

«Մանգասարյանն ազատության մեջ է, անմեղության կանխավարկածը գործում է: Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ 2010 թվականին կատարվել է գործողություն, որը նախաքննությունը որակել է որպես հանցագործություն: Բայց 2017 թվականին էլ որևէ շոշափելի արդյունք չկա: Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ Վլադիսլավ Մանգասարյանն անմեղ մարդ է»,- ասաց Հովհաննիսյնաը:

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ դատական պրոցեսի ձգձգման պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գործով դատավոր Արմեն Բեկթաշյանը մեկ այլ գործով գտնվում է խորհրդակցական սենյակում: «Պաշտոնական պատճառը սա է, բայց թե այլ միտումներ կան, թե ոչ՝ չեմ կարող ասել: Ամեն դեպքում, ինձ թվում է, ձգձգման պատճառը դատավորի հետ չի կապված: Նա բավականին համարձակ դատավոր է, անկաշկանդ է, և չեմ կարծում՝ Մանգասարյանին հովանավորելու համար նա կգնար այդ քայլին»,- ասաց փաստաբանը:

Էդմոն Խուդյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ գործի դատաքննությունը դիտավորյալ է ձգձգվում, քանի որ չկա Մանգասարյանին պատասխանատվության ենթարկելու ցանկություն: «Նախկինում իմ գործերով դատական նիստերը ամենայն արագությամբ էին տեղի ունենում՝ Մանգասարյանին հանձնելով ընկերությունը թալանելու հիանալի հնարավորություն, իսկ հիմա, երբ պետք է Մանգասարյանին դատեն, արդեն դատ էլ տեղի չի ունենում: Տուժողները ԱՄՆ-ից, Իրանից ու Մոսկվաից գալիս հասնում են Հայաստան ու դատի օրն են իմանում, որ դատ չի լինելու… Սա դատարանի սովորական զբաղվածության հարց չէ»,- ասաց Խուդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում