Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Ադրբեջանի կողմից ահաբեկչությունը սնուցելու փաստը սպառնալիք է համաշխարհային հանրության համար

Պարզվում է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ոչ միայն ահաբեկչություն է սնուցել, այլև պետական մակարդակով զբաղվում է աշխարհի ամենակեղտոտ գործերից մեկով` զենքի ապօրինի վաճառքով, այն էլ` ահաբեկչական կազմակերպություններին: Այս մասին ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանը: Նրա խոսքով` այն կազմակերպությունների ցանկը, որը նշված է բուլղարական պարբերականներից մեկի հրապարակած հոդվածում` խոսում է այն մասին, որ Բաքվի ռեժիմը, փաստացի աշխարհին դեմ գնալով, սնուցում է ահաբեկչական կազմակերպությունները:

«Չենք զարմանա նաև, եթե պարզվի, որ ադրբեջանական ավիաընկերությունները` օգտվելով Ադրբեջանի պետական դիվանագիտական «անձրևանոցից», նաև թմրանյութեր են տարածում աշխարհով մեկ: Զենքը և թմրանյութերը աշխարհի ամենալուրջ չարիքներից են, իսկ ահաբեկչական կազմակերպություններին զենքի մատակարարումը, օժանդակումը, այն էլ` դիվանագիտական «անձրևանոցի» ներքո, փաստացի խոսում է այդ երկրի հանցավորության, պետության ղեկավարության փողամոլության և հանցագործ մոտեցումների մասին: Բոլորի համար պարզ է, որ Ալիևն Ադրբեջանում ստեղծում է ոչ թե ավտորիտար, այլ բացահայտ տոտալիտար պետություն, և դրա համատեքստում այսպիսի կեղտոտ գործերի իրականացնումը վկայում է այն մասին, որ այս պետությունը մարտահրավեր է ոչ միայն տարածաշրջանի պետություններին, ինչպես օրինակ` Հայաստանին»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ այդ փաստերը վկայում են, որ Ադրբեջանը սպառնալիք է համաշխարհային հանրության համար:

Նրա կարծիքով` այս խնդիրը պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակով, անգամ պետք է ՄԱԿ ԱԽ նիստի թեմա դառնա, քանի որ, եթե մի պետություն, օգտագործելով իր դիվանագիտական խողովակները, զենք է մատակարարում ահաբեկչական կազմակերպություններին, ինչպես նաև արգելված զինատեսակներ է ձեռք բերում և օգտագործում մեկ այլ պետության դեմ, ապա դա աշխարհակարգի դեմ ուղղված միջազգային հնչեղության քայլ է: Հակոբյանի դիտարկմամբ` հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի բոլոր միջազգային ատյաններում այդ հարցը քննարկվի և Ադրբեջանի առնչությամբ համապատասխան հետևություններ արվեն:

«Եթե նույնիսկ ոչ մի բան չսպառնա այդ երկրին, ապա այս փաստաթղթերի ջրի երես դուրս գալը ուղիղ հարված է Ադրբեջանի պետության միջազգային վարկանիշին, քանի որ դրա պահվածքը սպառնալիք է համաշխարհային աշխարհակարգի համար»,- հավելեց Միհրան Հակոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում