ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) արտգործնախարարների հետ կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում:
Հաղորդվում է, որ համանախագահները առանձին հանդիպումներ կունենան Նալբանդյանի և Մամեդյարովի հետ:










































