Այսօր առավոտվանից Գյումրու քաղաքապետարանի դիմաց բողոքի են դուրս եկել «Լիանա» տոնավաճառի աշխատակիցները։ Նրանց զայրույթն են հարուցել տոնավաճառի մուտքի մոտ շարած բետոնե պատնեշները։
«Բերել, բորդյուրները շարել են, ոչ մի հոգի չի կարողանում ելումուտ անել։ Չենք կարողանում առևտուր անել», – բողոքում էին առևտրականները։
Ակցիայի մասնակիցները փորձեցին մտնել քաղաքապետարան, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին։ Նրանց չհաջողվեց հանդիպել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:
«Եթե էս քաղաքը տեր ունի, քաղաքապետ ունի, թող այս հարցին լուծում տա: Քաղաքապետը ընչի՞ դուրս չի գա, թող գա ասի՝ ու՞ր գնանք»,- բողոքում են վաճառականները:









































