Monday, 06 07 2026
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում

Խոսքը 130 հազար գյուղացու մասին է. Շարմազանովը կոչ արեց կողմ քվեարկել օրինագծին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում կարծիքները, թե Հայաստանի իշխանությունն անցած տարիների ընթացքում Սևանի էկոհամակարգին և հիմնախնդիրներին ուշադրություն չի դարձրել: Ազգային ժողովում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ եկել, հասել ենք մի հանգրվանի, որտեղ Սևանի էկոհամակարգը մի կողմում է, ոռոգման խնդիրը, ժողովրդի առջև ծառացած խնդիրները, որոնք օպերատիվ լուծման կարիք ունեն՝ մյուս կողմում: «Սևանա լիճը ազգային հարստությո՞ւն է, թե՞ ոչ: Միանշանակ՝ այո: Մենք պե՞տք է հոգ տանենք Սևանի մասին, իհարկե՝ այո: Մենք քայլեր ձեռնարկե՞լ ենք դրա համար, թե՞ ոչ: Այստեղ կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ: Այնպես չէ, որ այս 10 տարիների ընթացքում որևէ բան չենք արել ու եկել ենք հիմա Սևանի հաշվին գյուղացիների համար ոռոգում ենք անում»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով տեսակետներին, թե օրենքի նախագծի շուրջ նախօրոք պետք էր հանրային քննարկում իրականացնել, ԱԺ լսումներ իրականացնել, նա ասաց, որ դա իրատեսական չէ, որովհետև նախ 5-րդ գումարման ԱԺ-ն ավարտում էր իր աշխատանքները, իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված էին նախընտրական պայքարով, իսկ 6-րդ գումարման ԱԺ-ի իրավունքները նոր են մտել ուժի մեջ: «Նոր խորհրդարանն ունի վերահսկողական ֆունկցիա և, սիրելի կառավարություն, այո, ամեն Աստծո օր, դուք պետք է գաք, հաշվետվություն տաք՝ իշխանությանն էլ, ընդդիմությանն էլ: Մեզ ընտրել են, որ ձեզ նաև վերահսկենք, այստեղ որևէ վիրավորական բան չկա»,- ընդգծեց նա:

Շարմազանովը հավելեց, որ խոսքը 130 հազար գյուղացու մասին է, և նրանք առանց ջրի կմնան, եթե խորհրդարանը կողմ չքվեարկի օրենքի նախագծին: «Սա կատաստրոֆիկ է: Դուք պատկերացնում եք՝ մենք պետք է պարզ ճակատով մտնենք, այդ գյուղացիներին ասենք, որ գիտեք՝ ինչ կա, որ Սևանի մակարդակը մի քանի սանտիմետր ավել լիներ, մենք ձեզ ոռոգման ջուր չտվեցինք, որ դուք վարկեր ավելի շատ վերցնեք, ձեր երեխաների ուսման վարձը չկարողանաք վճարել»,- ասաց Շարմազանովը:

Ըստ նրա՝ ընտրությունը վատի ու վատթարագույնի միջև չէ, սա անհրաժեշտ ընտրություն է: «Սևանը մեր ազգային հարստությունն է, բայց Սևանը նաև նրա համար է, որ մենք մի կողմից հոգ տանենք Սևանի, էկոհամակարգի մասին, որ մակարդակը բարձրանա, բայց մյուս կողմից՝ եթե լինում է սակավաջուր տարի, մենք օգտագործենք Սևանը՝ մեր քաղաքացիների պահանջները հոգալու համար»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը հորդորեց կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ սա օպերատիվ դրական լուծում է 130 հազար քաղաքացիների խնդիրների համար:

Խորհրդարանը քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծ: Նախագծով նախատեսվում է Սևանա լճից 2017թ. 100 միլիոն խորանարդ մետր ավելի ջուր բաց թողնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում