Բրիտանացի հարկատուները կծախսեն ավելի քան 1.3 մլն ֆունտ սթեռլինգ (2.1 մլն դոլար) Անգլիայի արքա Ռիչարդ 3-րդի (1452-1485) հուղարկավորության վրա՝ ասվում է նախաձեռնող խմբի զեկույցում, որը պատասխանատու է սգո արարողության կազմակերպման համար:
Այդ գումարից ընդամենը 96 հազար ֆունտ սթեռլինգ (154 հազար դոլար) կծախսվի դամբարանի կառուցման ու տապանաքարի վրա: Մնացած միջոցները կուղղվեն Լեստերի տաճարի շինարարական աշխատանքներին, որտեղ կվերաթաղվի արքայի աճյունը:
Աճյունը տաճարում ամփոփելու համար պետք է կատարել ներքին հարդարման աշխատանքներ, ինչը և կազմում է ծախսերի մեծ մասը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Միաժամանակ բուն արարողության արժեքը, որը պետք է տեղի ունենա 2014թ. օգոստոսի 31-ից ոչ ուշ, մինչ օրս հայտնի չէ: Հայտնի չէ և թաղման ձևաչափը, մասնավորապես՝ արդյոք այն պե՞տք է լինի պետական:
Համապատասխան որոշումը հավանաբար կկայացվի մոտ ժամանակներս:








































