Մայիսի 31-ին, ժամը 10.00-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում է «ԵրԱԶ» գործարանի մոտ գտնվող աղբարկղի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն 1 ատրճանակ, «Ջ-1» տիպի 5 նռնակ՝ առանց պայթուցիչների, ձեռքի նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
* * *
Մայիսի 31-ին, ժամը 13:00-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ զինամթերք է թողնում Կալենցի փողոցից մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող ճանապարհին գտնվող աղբարկղում:
Մեկնած օպերատիվը խումբը նշված վայրում հայտնաբերել է 350 գ վառոդ, տարբեր տրամաչափի 40 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ և 32 մ բիքֆորդյան քուղ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
* * *
Մայիսի 31-ին, ժամը 10:50-ին, մի քաղաքացի զանգահարել է Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ Ռոբոտների գործարան տանող ճանապարհին գտնվող քարի տակ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿՍՈւ» տիպի ինքնաձիգ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:








































