Հունիսի 2-3-ը Երևանում տեղի կունենա «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթության ոլորտում. զարգացման հեռանկարներ» կլոր սեղանը։
Կլոր սեղանի շրջանակներում տեղի կունենա «Բարձրագույն դպրոցում ինտերնետի միջոցով հեռակա ուսուցման կազմակերպված սխեմաները» վեբինարը (վեբ-համաժողովի հատուկ տեսակ), որը կանցկացնի մանկավարժական գիտությունների դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՄՖԱԱ էլեկտրոնային մանկավարժության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Անդրեևը:
Կլոր սեղանի ընթացքում իրենց զեկույցները կներկայացնեն «ՆՏԲ Սոֆտ» ավտոմատացման դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Գոլցովը (Ռուսական կրթական հաստատությունների ավանդական կրթական գործընթացում նորարարական հաղորդակցական տեխնոլոգիաների ինտեգրման առաջնային փորձը), Մոսկվայի ֆինանսաարդյունաբերական ակադեմիայի (ՄՖԱԱ) տեխնոլոգիաների և կենտենտի դեպարտամենտի տնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու Անաստասիա Օժգիխինան և ՄՖԱԱ զարգացման դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Ավետովը (Բուհի տեղեկատվական կրթական միջավայր)։
Կլոր սեղանի շրջանակներում հունիսի 3-ին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում ավագ դասարանների դպրոցականների համար տեղի կունենա «Երիտասարդությունը և կրթությունը» վիկտորինան։






































