Business Грузия-ի փոխանցմամբ՝ հունիսի 2-ին Ռուսթավի քաղաքում բացվելու է «Իբերիա բիզնես խումբ» ընկերության կողմից պատրաստված «Կովկասյան ավտոկենտրոն»-ը։
Վերջինիս կառուցման վրա ընկերությունը ծախսել է 4 միլիոն լարի (1 լարին հավասար է 0.63 դոլարի)։ Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ ավտոտոնավաճառն իր ցածր գներով ու գրանցման ճկուն պայմաններով մրցակցությունից դուրս կլինի, իսկ առաջին երկու շաբաթը հաճախորդներին կսպասարկի անվճար։
Ավտոտոնավաճառի տարածքը կազմում է 46,000 քառակուսի մետր։ Այն բաժանված է 4 գոտու և 1 տերմինալի և, ընդհանուր առմամբ, կարող է սպասարկել 2000 ավտոմեքենա։
Ավտոկենտրոնի բացման արարողակարգին ներկա է գտնվելու Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին։