Հուլիսի 1-ին Ղրիմի Բալակլավա շրջանի Վասիլի լողափում Հայաստանի քաղաքացի է խեղդվել: Այս մասին հայտնում է տեղական «Օբյեկտիվ» պարբերականը:
Չնայած փոթորկի նախազգուշացմանը՝ տղամարդը գնացել է լողալու և ափ չի վերադարձել:
Այն մասին, որ խեղդվածի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 2-ին, հաղորդվել է Սևաստոպոլի կառավարության նիստի ժամանակ:











































