Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը հունվարին ցանկացել 1 մլն խմ ջուր բաց թողնել Սևանից

Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու և այն օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից 270 խմ-ի հասցնելու կառավարության առաջարկության շուրջ բարձրացրած քննադատությունը բավականին հետաքրքիր նման այլ առաջարկություններ է ի հայտ բերում: Պարզվում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս հունվարին էլ է առաջարկել առաջիկա երեք տարիներին Սևանից լրացուցիչ 1 մլրդ խմ ջուր բաց թողնել: Այդ մասին ահազանգում են բնապահպանները, բայց դրա վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն չգտնվեց: Ընդամենը կա շատ կարճ մեկնաբանություն, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չի համաձայնել վարչապետի այդ առաջարկության հետ:

Կ. Կարապետյանի այդ առաջարկության վերաբերյալ մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց կցկտուր տեղեկություններ ստանալ բնապահպանության նախարարությունից, որտեղից էլ պատասխանեցին, որ հունվարի 30-ին կառավարությունում գերատեսչական տարեկան հաշվետվությունը ներկայացնելու հերթը եղել է նախարար Արծվիկ Մինասյանինը:

Նիստի ընթացքում վարչապետը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է համատեղ ներկայացնել Սևանա լճում կուտակված «հավելյալ ջրի՝ մոտ 1 մլրդ խմ, առաջիկա երեք տարիներին տնտեսապես արդյունավետ օգտագործելու լրացուցիչ ծախսերի ֆինանսական գնահատականը՝ հաշվի առնելով բնապահպանական խնդիրները և առաջիկայում էներգետիկ ոլորտում կայունացման ֆոնդ ձևավորելու հանգամանքը»:

«Նման հանձնարարական է եղել, մենք ներկայացրել ենք վերջին տարիների Սևանի մակարդակի բարձրացման վերաբերյալ կարծիք, որ էկոլոգիական վիճակը բարելավվել է, սակայն էկոլոգիական հավասարակշռությունը դեռ կայուն չէ: Ուստի առաջարկում ենք 1 մլրդ խմ ջուրը բաց չթողնել, և այդ հարցը քննարկումից դուրս է եկել»,- պատասխանեցին նախարարությունից:

Իսկ այդ ինչ հավելյալ 1 մլրդ խմ-ի մասին է խոսքը, արդյոք Սևանում ավելորդ ջուր կա՞, որ Կ. Կարապետյանը ցանկանում է այն էներգետիկ նպատակներով բաց թողնել: «Դա այն ջուրն է, որը ձմռան ընթացքում կուտակվում է, և լիճը 27 սմ-ով բարձրանում է: Մենք առաջանցիկ տեմպերով ենք գնում և օրենքով սահմանված մակարդակը պահում ենք: Այդ հիմքով է դա դիտվում հավելյալ»,- պատասխանեցին նախարարության լրատվական ծառայությունից:

Այսինքն՝ եթե հանկարծ Սևանը բարձրանա ավելի արագ տեմպերով, քան թե դրա համար ժամանակացույց է սահմանվել, ապա պատկան մարմինները պետք է այն ուժով կասեցնեն՝ ավելի շատ ջուր բաց թողնեն: Այդպիսով ճնշվում է լճի մակարդակի բարձրացման արագ տեմպը՝ օրենքով սահմանված չափաքանակից հավելյալ ջուր բաց թողնելով: Իսկ այդ ջուրը, ինչպես գիտենք, հենց այնպես չի բաց թողնվում: Այն փող արժե, մեծ փող: Ճիշտ է, ամեն անգամ լրացուցիչ չափաքանակի բարձրացումը պաշտոնապես պատճառաբանվում է ոռոգման նպատակներով, բայց այն մինչև գյուղացուն հասնելը էլեկտրաէներգիա է արտադրում:

Սևանի ջուրը բաց է թողնվում Հրազդան գետով, որի վրա էլ տեղակայված է «Սևան-Հրազդան կասկադը»՝ իր 7 հիդրոէլեկտրակայաններով: Այս կասկադը, ինչպես արդեն նշել էինք, պատկանում է ռուսական «Միջազգային էներգետիկ կորպորացիային», և կասկադի ոչ բոլոր ՀԷԿ-երն են ամբողջ տարին աշխատում, որոշներն ամառային սեզոնին ջրի սակավության պատճառով խնդիր են ունենում և Սևանից լրացուցիչ ջրի բացթողնման անհրաժեշտություն զգում: Անգամ Ջրային տնտեսության պետական կոմիտեն է հայտարարում, որ լճից լրացուցիչ ջուր բաց թողնելը էներգետիկ խնդիրներ է լուծելու՝ ոռոգման նպատակով պոմպակայան չի աշխատի, և երկրորդը՝ կասկադը կաշխատի:

Ահա թե ինչու են բնապահպաններն ահազանգում, թե լճից լրացուցիչ ջրի բացթողնումն իրականում այնքան ոռոգման խնդիր չի լուծում, որքան ապահովում է Հրազդան գետի վրա տեղակայված ՀԷԿ-երի աշխատանքը: Իսկ երբ էներգիայի արտադրությունը նվազում է, բնականաբար նվազում է նաև արտադրող ընկերության եկամուտները, և նրանք սկսում են ներքին ահազանգ հնչեցնել: Իսկ Հայաստանը էներգետիկ ոլորտում ռուսական ընկերությունների եկամուտները պատշաճ մակարդակում պահելու, անգամ պայմանագրային պարտավորություն ունի: Կ. Կարապետյանն էլ, հավանաբար, առավել քան որևէ այլ ՀՀ պաշտոնյա, պարտավորվածություն է կրում ապահովելու այդ եկամուտները ցանկացած պարագայում՝ անգամ Սևանը վնասելու պայմանով:

Մյուս կողմից էլ՝ Սևանի մակարդակն ըստ ծրագրի պետք է հասցվի մինչև 1903․5 մետրի, այժմ 1900․5 մետր է, այսինքն՝ դեռ 3 մետր էլ պետք է բարձրացվի: Բայց կառավարությունը տարբեր պատճառներով չի ցանկանում, որ այն ավելի արագ բարձրանա: Իհարկե, խնդիր կա նաև այն առումով, որ ափերը դեռևս չեն մաքրել և պատրաստել ջրի տակն անցնելուն:

Սևանի մակարդակն արագ բարձրացնելուն դեմ են նաև մի շարք օլիգարխներ, որոնք անմիջապես ափամերձ հատվածում հյուրանոցներ ու ամառանոցներ ունեն: Բարձրացնելու դեպքում դրանք նույնպես մասամբ կամ ամբողջովին կանցնեն ջրի տակ: Բայց կառավարությունն ամեն տարի Սևանի բարձրացումը կանխելով՝ այլ պատճառաբանություն է ներկայացնում՝ ջրամբարներում քիչ ջուր կա:

«Այնքան էլ համաձայն չեմ, քանի որ կառավարությունը Սևանից 1 մլրդ խմ ջուր բաց թողնելու հարցը սկսեց քննարկել դեռևս հունվարին, երբ ջրամբարների լցված լինել-չլինելը պարզ չէր: Իսկ անցած ձմռանը տեղումները 10 տոկոսով նորմայից բարձր են եղել, և պիտի որ ջրամբարների դատարկ լինելու խնդիրը չլինի»,- ասում է բնապահպան և բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: Վերջինս այս դեպքում ներկայացնում է մեկ այլ անհանգստություն՝ ոռոգման ցանցերում ջրի ահռելի կորուստը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում