Հունաստանի ոստիկանությունը փոխել է ոստիկանության 5 բաժանմունքների պետերի՝ ուլտրաաջ «Հրիսի Ավգի» («Ոսկե լուսաբաց») կուսակցության հետ կապերի պատճառով:
Հասարակական կարգի և քաղաքացու պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի, ներքին անվտանգության ստորաբաժանումների, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ստորաբաժանումների, զենքի և պայթուցիկ նյութերի ստորաբաժանման, ինչպես նաև արագ արձագանքման մոտոցիկլետային խմբերի ղեկավարները երկուշաբթի օրը փոխարինվել են՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Պատճառը հետաքննությունն էր, որը սկսվել է մամուլում հայտնված հրապարակումից հետո, համաձայն որի՝ ոստիկանները համագործակցել են «Հրիսի Ավգի» կուսակցության նեոնացիստների հետ:











































