Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիմանկարն առաջին անգամ հայտնվել է տեղական թղթադրամի վրա: Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ասադի նկարը պատկերվել է 2000 ֆունտանոց նոր թղթադրամի վրա, որը շրջանառության մեջ է դրվել այսօր:
Սիրիայի ԿԲ-ից հայտնել են, որ 2000 ֆունտ արժողությամբ թղթադրամը մեկն է նոր շրջանառության մեջ հայտնված արժույթներից։ Դրանք տպագրվել էին մեկ տարի առաջ, սակայն դրանց՝ շրջանառության մեջ հայտնվելը ձգձգվել է պատերազմական վիճակով պայմանավորված փոխարժեքի տատանումների պատճառով։
Ներկայիս փոխարժեքով՝ նոր թղթադրամի արժեքը հավասար է 4 դոլարի։









































