52-ամյա մոդել և դերասանուհի Բրուք Շիլդսը, ով 15 տարեկանում նկարահանվել էր Calvin Klein-ի գովազդում, նորից մասնակցել է ապրանքանիշի գովազդի համար ֆոտոշարքին: Աշխատանքի արդյունքը Բրուքը հրապարակել է Instagram-ում:
Բրուքը սպիտակ ներքնազգեստով ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը:
80-ական թթ., երբ էկրան բարձրացավ Բրուքի մասնակցությամբ գովազդը, շատ երկրներում արգելվեց, քանի որ չափազանց բաց համարվեց, թեև գովազդում Շիլդսը ներքնազգեստ չէր ցուցադրում:
«Ուզո՞ւմ եք իմանալ՝ ինչ կա իմ և ջինսիս միջև: Ոչինչ»,- ասվում էր մոդելի հնչեցրած կարգախոսում:













































