Վրաստանի նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն այսօր Կախեթում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է հնարավոր ընտրակեղծիքների մասին:
«Ես շատ տխուր տենդենց եմ նկատում՝ բոլոր հանդիպումներին մարդիկ ասում են ինձ, որ շատ լուրջ կեղծիքներ են սպասվում»,- ասել է նա:
Բուրջանաձեի խոսքերով՝ սահմանամերձ շրջաններում, մաքսային ծառայության հետ կապված, որոշակի խնդիրներ կան, որոնք պետք է ժամանակին լուծվեն:
Նախագահի թեկնածուն նշել է, որ տեղի բնակչությունը տեսնում է, որ բացի իր նախընտրական շտաբից,այլևս ոչ ոք չի աշխատում, այդ պատճառով էլ լուրջ քայլեր են ձեռնարկվում ընտրությունները կեղծելու ուղղությամբ:









































