«Մուսուլման եղբայրներ» շարժման անդամները դեմ են հանդես եկել դատարանի այն որոշմանը, որն արգելում է նրանց գործել Եգիպտոսի տարածքում, տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը:
Շարժման առաջնորդների խոսքերով՝ դատարանը «կաշառված է և քաղաքական դրդապատճառներ ունի»: «Մուսուլման եղբայրները» նշել են, որ իրենց շարժումը չի պատրաստվում լքել Եգիպտոսը, քանի որ այն եգիպտական հասարակության մասն է կազմում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը պարտավորեցրել է «Մուսուլման եղբայրներին» հայտարարել շարժումը ցրելու մասին, ինչպես նաև արգելանք է դրել կազմակերպության ֆինանսական ակտիվների և գույքի վրա:










































