Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մտահոգված է «Սասնա ծռեր» խմբի անդամնեի խոշտանգման փաստով

Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման գործով՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 28-ի դատական նիստի օրը ոստիկանները բռնություն են կիրառել «Սասնա ծռեր» խմբավորման 5 անդամների՝ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ վերջիններս մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի զենքի գործադրմամբ ՊՊԾ գնդի շենքը զավթելու և պատանդներ վերցնելու մեջ:

Միջադեպը եղել է այն բանից հետո, երբ նիստերի դահլիճում Արեգ Կյուրեղյանը փորձել է իր պաշտպանին փոխանցել գրություն՝ հայտնելով, որ այն փաստաբանական գաղտնիք է պարունակում: Ուղեկցող գումարտակի ոստիկաններն առգրավել են թուղթը, ըստ պաշտոնական վարկածի՝ կանխելով Սմբատ Բարսեղյանին արգելված իր փոխանցելու փորձը:

Տեղի ունեցածն առաջացրել է ամբաստանյալների վրդովմունքն ու բողոքը: Նրանց կարգի հավիրելու համար ոստիկանները ֆիզիկական ուժ են գործադրել: Ընդ որում, բռնի ուժ է կիրառվել ոչ միայն դահլիճից հեռացնելիս, այլև՝ ամբաստանյալների համար նախատեսված խցերում: Ըստ պաշտպանների հայտարարությունների՝ 10-15 ոստիկան Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանի գլխավորությամբ խցերում շարունակել են ծեծը, որի արդյունքում Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Սմբատ Բարսեղյանը, Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Վնասվածքներն արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներում մարմնական զննության ժամանակ, ինչպես նաև՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից:

Մինչդեռ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ վնասվածքները (քերծվածքները) հնարավոր է առաջացած լինեին ամբաստանյալների կողմից խցերի դռներին ձեռքերով և ոտքերով հարվածելու կամ ոստիկանության կիրառած ուժի արդյունքում:

Միջադեպի վերաբերյալ նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) մտահոգված է տեղի ունեցած միջադեպով և կարծում է, որ անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան մարմինները բազմակողմանի քննություն անցկացնեն, պարզելու՝ արդյո՞ք ոստիկանության կողմից կիրառված ուժն անհրաժեշտ և համաչափ է եղել:

ՔՀԻ-ն կոչ է անում.

ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ իրականացնել ոստիկանների գործողությունների անաչառ և թափանցիկ քննություն՝ ուղեկցող գումարտակի գործողությունների օրինականությունը և համաչափությունը պարզելու, և, անհրաժեշտության դեպքում, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:
ՀՀ ոստիկանապետին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապագայում բացառելու ուղեկցող գումարտակի ոստիկանների կողմից ամբաստանյալների նկատմամբ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում