ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկարաձգել է ԱՄՆ-ի ու մի շարք եվրոպական երկրների դեմ սահմանափակող միջոցառումների գործողության ժամկետը։ Պատժամիջոցները գործելու են մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը: Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրվելուց անմիջապես հետո:
Երեկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տեղեկացրել էր, որ Մոսկվան կերկարաձգի մի շարք արևմտյան երկրներից պարենի ներկրմանն առնչվող պատժամիջոցները:
Հունիսի 28-ին ԵՄ-ն մինչև 2018թ. հունվարի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները:










































