Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է իր մրցակիցների՝ սոցիալ-դեմոկրատների հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ բանակցություններին:
Կիրակի օրը կայացած ընտրություններին Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միության օգտին է քվեարկել ընտրողների 42 %-ը:
Անգելա Մերկելը երրորդ անգամ անընդմեջ կանցլեր է դարձել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ ամենահավանականը Սոցիալ-դեմոկրատների հետ կոալիցիա ստեղծելու որոշումն է՝ ինչպես դա արդեն եղել է 2005-2009 թթ. Մերկելի առաջին կառավարության ժամանակ:
Թղթակիցները տեղեկացնում են, որ սոցիալ-դեմոկրատները ցանկացած բանակցությունների զգուշորեն կվերաբերվեն:









































