Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ

«Արցախում հարավ-օսական կամ աբխազական սցենարի գործադրումը Մոսկվայի կողմից քիչ հավանական է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, քաղաքական փորձագետ Մասիս Մայիլյանը:

Պարոն Մայիլյան, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն ի՞նչ հեռանկարներ է բացում ԼՂ խնդրի կարգավորման համար: Հնարավո՞ր է՝ հաջորդ քայլը լինի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը (եթե հաշվի առնենք տեսակետը, որ Հայաստանի անդամակցումը ճնշման արդյունք է), եթե այո՝ ինչի՞ կհանգեցնի դա:

-Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության միացումը առևտրատնտեսական կազմավորում հանդիսացող Մաքսային միությանը անմիջապես կանդրադառնա Արցախյան կարգավորման վրա: Վտանգն ի հայտ կգա այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը կազմեն նախկին ԽՍՀՄ-ի պես մի նոր քաղաքական միության մաս, երբ ինքնիշխանության մի չափաբաժինը կփոխանցվի նոր կենտրոնին կամ վերպետական մարմնին: Այն ժամանակ կարգավորման վրա մեր ազդելու հնարավորությունները կսահմանափակվեն, և մեզ հնարավոր կլինի պարտադրել որևէ լուծում: Իրադարձությունների այսպիսի զարգացումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հակամարտության բորբոքման և նոր պատերազմի: Մենք այսպիսի փորձ ունենք:

-Տեսակետ կա, որ Հայաստանին սպառնացել են. Լեռնային Ղարաբաղն այդ սպառնալիքների մեջ տեղ ունի՞: Եթե այո (որ կնշանակի՝ մենք այդ քայլին ենք դիմել պատերազմից խուսափելու համար), վտանգ չկա՞, որ այսպիսով թշնամուն ցույց ենք տալիս՝ պատերազմից վախեցանք:

-Հայաստանի իշխանությունների վրա իբր գործադրած ճնշման մասին հստակ տեղեկություններ չկան, թեև առկա են բազմաթիվ ենթադրություններ: Երևանն ու Ստեփանակերտը բազմիցս հայտարարել են, որ պատերազմից չեն վախենում և պատրաստ են հակառակորդին արժանի հակահարված հասցնել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Մոսկվան մեր գլխավոր գործընկերն է: ՀՀ և ՌԴ միջև կնքված են համապատասխան համաձայնություններ: Բացի դրանից, երկու պետություններն էլ ՀԱՊԿ անդամ են:

-Մինսկի խումբը կարծեք պասիվացրել է իր գործունեությունը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ, մինչդեռ խմբի անդամ Ռուսաստանը՝ ակտիվացրել: Կարո՞ղ է Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգություն ապահովել:

-Վերջին շրջանում առավել ակտիվ էին ամերիկացիները: Նշանակվել է նոր համանախագահ, Բարաք Օբաման գրավոր ուղերձ է հղել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, իսկ նորանշանակ ամերիկացի համանախագահն այցելել է Բաքու, Երևան և Ստեփանակերտ: Ընդհանուր առմամբ, Արցախյան հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները գործում են միասնաբար: Մինսկի խմբի որոշակի ընդհանուր կրավորականությունը պայմանավորված էր հակամարտող կողմերի՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի համար 2012-2013 ընտրական թվականներ լինելու հանգամանքով: Դրանից հետո համանախագահները կցուցաբերեն որոշակի ակտիվություն: Եթե նրանք կներկայացնեն նոր իրատեսական առաջարկներ, իսկ կողմեր բարի կամք կցուցաբերեն, ապա կարգավորման գործընթացում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել: Շատերն արդեն համոզվել են, որ այսօր գոյություն ունեցող հակամարտության կագավորման սկզբունքների հիման վրա անհնար է հասնել երկարատև խաղաղության, քանի որ այդ մոտեցումները հնացած են: Ադրբեջանի հետ մեր հակամարտությունում հրադադարը հիմնված է կողմերի հավասարակշռության վրա: Ռուսաստանն ունի անհրաժեշտ ներուժ թե՛ ռազմական հավասարակշռությունը պահպանելու, թե՛ այն խախտելու համար:

-Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում, հնարավո՞ր է արդյոք ԼՂ ստատուս-քվոյի փոփոխություն: Առանց ռազմական միջամտության այն ի՞նչ տեսք կարող է ունենալ: Կարո՞ղ է Ռուսաստանն օսական-աբխազական նախադեպով ճնշել Ադրբեջանին:

-ԼՂՀ ստատուս-քվոյի փոփոխությունը կարող է տեղի ունենալ և՛ դրական, և՛ բացասական ուղղությամբ: Օրինակ, Մադրիդյան սկզբունքների և դրանց տարրերի իրականացումը կհանգեցնի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմանը և ստատուս-քվոյի փոփոխության բացասական սցենար կհանդիսանա: Ստատուս-քվոյի փոփոխության դրական ուղեգիծը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, որը կփակի պատերազմի հեռանկարը և կողմերի համար հավասար պայմաններ կստեղծի մնացած առանցքային հարցերը քննարկելու համար: Ռուսաստանի կողմից Արցախում հարավ-օսական կամ աբխազական սցենարի կիրառումը քիչ հավանական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում