Friday, 26 04 2024
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»

Պատերազմը չի ավարտվել, իսկ լայնամասշտաբ գործողությունները քիչ հավանական են

Թե՛ հայ, թե՛ միջազգային փորձագետներն ու քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնները հաճախ են իրենց վերլուծություններում ընդգծում և նախազգուշացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմական գործողություններ վերսկսելու հավանականության մասին։ Վերջերս «Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվում» զեկույցով էր հանդես եկել «Միջազգային ճգնաժամային խումբը», որտեղ տեղ գտած որոշ գնահատականների հետ համաձայնվեցին նաև մեր փորձագետները։

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս։ Մասնագետները սխալ են համարում պաշտպանության նախարարի հայտարարությունը մեկնաբանել՝ այն իմաստով, որ դա պարունակում է ռազմական գաղտնիք և կոնկրետ որևէ ուղղությամբ գործողության մատնանշումը կարող է ռազմական գաղտնիքի բացահայտում համարվել։

Այդուհանդերձ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում լայնամասշտաբ պատերազմի վերսկումը քիչ հավանական է համարում. «Մենք բոլորս պետք է գիտակցնեք, որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում և այժմ պարզապես գործում է զինադադարի՝ 1994 թվականի պայմանագիրը, որը ժամանակ առ ժամանակ՝ տարբեր ինտենսիվությամբ խախտվում է։ Տեղին չէ այսօր անընդհատ խոսել պատերազմի վերսկսման մասին, բայց միևնույն ժամանակ մենք բարոյահոգեբանական առումով պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»։ Պատերազմի վերսկսման ամենակարճ ճանապարհը, ըստ Վաղարշակ Հարությունյանի կլինի այն, որ մենք ցույց տանք իբրև վախենում ենք պատերազմի վերսկսումից։

Հայաստանում և Արցախում այսօր քննարկվող թիվ մեկ խնդիրը՝ տարածքների զիջման դիմաց հարցի կարգավորումն է։ Ընդ որում՝ եթե դա Հայաստանում համարում են փոխզիջում՝ տարածքներ՝ Արցախի կարգավիճակի դիմաց՝ Արցախում այդ հարցին շատ ավելի սուր և ցավոտ են նայում՝ տարածքների զիջման մասին նույնիսկ բարձրաձայնելը համարելով կոպիտ սխալ։ Վերջերս Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումի ընթացքում առաջարկ եղավ մեր բառապաշարից նույնիսկ դուրս հանել «փոխզիջում» բառը։

Վաղարշակ Հարությունյանը եղել է ֆորումի բանախոսներից մեկը։ Մեզ հետ զրույցում ընդգծեց. «Մենք եկանք մեկ ընդհանուր հայտարարի՝ իշխանություններին կամ այսօր վարվող քաղաքականությունը ընդդիմությունը կարող է քննադատել և դրա համար շատ տարբեր պատճառներ կան՝ նույնիսկ առկա տնտեսական իրավիճակը, բայց անվտանգության խնդիրների հանդեպ բոլորս պետք է միասնական լինենք»։

Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Ադրբեջանն այսօր ընտրել է հետևյալ ռազմավարությունը՝ սահմաններում իր սադրիչ գործողություններով ձևավորել վախի մթնոլորտ. «Այդպիսով՝ մեր ապագայի, մեր հնարավորությունների հարցում կասկածամտություն սերմանել, ու դրանով իբրև թե ճնշել Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որպեսզի Արցախի լուծման հարցում գնանք զիջումների։ Բայց նրանք խոր մոլորության մեջ են»,- ասում է Հարությունյանը։

Պաշտպանության նախկին նախարարը՝ հակադրվելով այն բոլոր գնահատականներին, թե Ադրբեջանն այսօր պատրաստվում է պատերազմի, և դրա համար ունի անհրաժեշտ զինտեխնիկա ու բանակի պատրաստվածություն, ընդգծում է. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը չունի այն ներուժը, որ սկսի լայնածավալ պատերազմ և լուծի իր ռազմաքաղաքական նպատակը։ Հակառակը՝ Հայկական բանակը երաշխավորված կհասցնի Ադրբեջանի համար անընդունելի վնաս։ Բաքվում այս մասին հստակ գիտեն»։

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում