Երեկ կայացած «Միլան» – «Նապոլի» խաղից առաջ լեգենդար արգենտինացի խաղացող Դիեգո Արմանդո Մարադոնան քաջալերել է իր հայրենակից Գոնսալո Իգուաինին:
«Նապոլի»-ի կենտրոնական հարձակվողը նամակ էր ստացել ակումբի լեգենդից, ով նաև ժամանակին եղել է իր մարզիչը Արգենտինայի հավաքականում:
«Գնա´ ու գոլ խփիր «Սան Սիրո»-ում»,- գրված է եղել կարճ հաղորդագրության մեջ:
Իգուաինը լսեց լեգենդար հայրենակցի խոսքերն ու կարողացավ ապահովել իր թիմի 1:2 հաշվով հաղթանակը, ինչի արդյունքում «Նապոլի»-ն շարունակում է 100%-ոց արդյունք գրանցել:
Սա առաջին հաղթանակն էր «Սան Սիրո»-ում նեապոլիտանյան ակումբի համար 1986 թվականից այն կողմ, հենց այն տարիներից, երբ Նեապոլի արքան Մարադոնան էր:
Իգուաինը, ում տեղափոխության համար «Նապոլի»-ն «Ռեալ»-ին վճարեց 37 մլն եվրո, առաջնության առաջին 4 խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ:











































