Վատիկանի թանգարաններում հունսիս 27-ին կայացել է «Ֆրանցիսկոս պապ. արվեստի իմ գաղափարը» ֆիլմի ցուցադրությունը:
45 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմը ներկայացվել է «Օսկար-2018» կինոփառատոնին: Ֆիլմը նկարահանվել է Սուրբ հոր հետ հարցազրույցների հիման վրա, որոնք վարել են իտալուհի Տիցիանա Լուպեն և արգենտինացի դերասան Ալեխանդրո Մարմոն:
Ֆիլմում խոսք է գնում Վատիկանի թանգարաններում գտնվող պատմական տարբեր ժամանակահատվածների արվեստի 11 հայտնի ստեղծագործությունների մասին: Դրանց մասին խոսելիս Ֆրանցիսկոս պապը զուգահեռաբար ներկայացնում է արվեստի իր ընկալումները:






































