«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին ազատելու՝ Դավիթ Հարությունյանի որոշումը երեկ բավականին ծանր են տարել նախարարությունում, որտեղ Գևորգյանին լավ են վերաբերվում:
Դեռևս Հովհաննես Մանուկյանի օրոք նշանակած կադրը շարունակեց պաշտոնավարել նաև Արփինե Հովհաննիսյանի ժամանակ, սակայն Դավիթ Հարությունյանի համար այլ չափորոշիչներ են գործում: Ըստ ամենայնի, աշխատակազմի նոր պետ կնշանակվի Հարությունյանի աջ ձեռք Նունե Խաչատրյանը:
Արմեն Գևորգյանն Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Գագիկ Գևորգյանի եղբայրն է: Նա, ըստ տեղեկությունների, կարիերան սկսել է որպես բետոնագործ, այնուհետև շախմատի խմբակ է ղեկավարել, իսկ հետո դարձել է վիճակագրության, Պետռեգիստրի և վերլուծության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:











































