ՌԴ Տոմսկ քաղաքում անցորդները կոտրել են սուպերմարկետներից մեկի մոտ կայանված Lexus ավտոմեքենայի ապակին, որպեսզի փրկեն այնտեղ փակված մանկահասակ երեխային: Tv2.today-ի փոխանցմամբ՝ հայազգի 33-ամյա տղամարդը մեքենայի մեջ էր թողել 11 ամսական որդուն։
Սաստիկ շոգի պատճառով անցորդներն անհանգստացել են երեխայի կյանքի համար, կոտրել են մեքենայի ապակին և դուրս բերել երեխային:
Հարուցվել է քրեական գործ՝ «Վտանգի մեջ թողնելու» հոդվածով: Տղամարդուն մինչև մեկ տարվա ազատազրկում է սպառնում։








































