Ավստրալացի Բո Գրիվզը մերկ ձեռքերով հսկայական մանգլենու ծովախեցգետին է բռնել։ Գրիվզը գրեթե մինչև գոտկատեղ մտել էր խեցգետնի բնի մեջ։ Կարճատև պայքարից հետո նա դուրս է եկել՝ ձեռքին բռնած խեցգետինը։
«Երկու անգամ խայթեց, քիչ էր մնում մատից զրկվեի, համարյա քրքրել է դաստակս, բայց ըստ երևույթին որքան շատ ես զբաղվում դրանով, այդքան լավ է ստացվում։ Կան փոքր խորամանկություններ, բայց կարևորը պետք է իմանալ, թե որտեղ նայես»,- գրել է Գրիվզը իր Facebook-ում։










































